|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես՝ Վանաձորի, նմանեցրեց հայտնի «Մաֆիա» խաղին:
«Բազմաթիվ մարդիկ կան, որ «Մաֆիա» խաղը խաղացել են: Մարդիկ հուշագիր էին ստորագրել, հիմա մի քանի հոգին «սև» են դուրս եկել: Էդ մարդկանց խնդիրն է, որ պարտվել են, մյուս մասը ի՞նչ կարող է անել: ՏԻՄ ընտրությունները շատ հարցերի պատասխաններ տվեցին»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` ՀՀԿ-ն այս պարագայում մեղք չունի, քանի որ հուշագիր ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են հետ կանգնել իրենց որոշումից:
«Ես իրենց տեղն այդ հուշագրից դուրս կգայի՝ ամոթից: Այդ հուշագրի արժեքը գրոշի արժեք չունի, փաստը մնում է փաստ: Շատ ցավալի է, որ մարդիկ մի բան են ստորագրում, ու դա տևում է մի օր: Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն: Մեր երկիրը չունի այդքան ռեսուրս, որ ունենա 60 ընդդիմադիր ուժ: Միակ ճանապարհը միավորվել է»,- ասաց Մարտիրոսյանը: