|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՕԵԿ-ի հիմքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նմանեցնում է հայտնի անեկդոտին` 18+: «Էն անեկդոտը գիտե՞ք, որ ասում է՝ դու էլ ասա... Մի բիձա մարդ գալիս է բժշկի մոտ ու ասում՝ «էն հարցով» էդքան էլ ուժեղ չեմ, բայց ընկերս ինձնից մեծ ա, ու ինքն ասում ա՝ ինձնից լավ ա էդ գործում։ Բժիշկն էլ ասում ա՝ է, դու էլ ասա։ Հիմա` եթե ասելով ա․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը`անդրադառնալով այն հանգամանքին, որ «Հայկական վերածնունդ»-ը հպարտանում է իրեն միավորված կազմակերպություններով:
Լևոն Զուրաբյանը նշեց նաև, որ ինքն իր կարծիքն այս կուսակցության մասին հայտնել է, և ժողովուրդն էլ լավ գիտի՝ ինչպիսին է այս ուժը: