|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վաղը Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը: Այս անգամ նախագահող երկիրը Հայաստանն է: Նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիստի ընթացքում էլ տեղի է ունենալու ՀԱՊԿ քարտուղարի նշանակումը: Նշենք, որ այդ պաշտոնի հավակնորդներից են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ արդեն անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում չցանկացավ խոսել իր՝ հնարավոր նշանակման մասին: Հարցին, թե ստացե՞լ է, արդյոք, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ, կամ որևէ մեկի հետ քննարկում եղե՞լ է այդ հարցի շուրջ, նա պատասխանեց, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել: «Ժամանակից առաջ ընկնել պետք չէ, ինձ զրկում եք խոսքի ազատության իրավունքից: Ամեն ինչի մասին կխոսենք հետո: Վստահ եմ, որ առաջիկայում շատ հարցեր են առաջանալու»,- ասաց Հարությունյանը: