|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ մի քանի նոր հանձնարարականների: Դրանցից մեկը վերաբերում էր ԿԳՆ ոլորտին, մասնավորապես՝ հանրակրթական ոլորտում առկա որոշ հնարավոր կոռուպցիոն ռիսկերին:
«Հանձնարարում եմ ԿԳ նախարարին, բոլոր մարզպետներին, Երևանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Բոլորդ շատ լավ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը: Մայր և աղջիկ նույն դպրոցում և այլն: Չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Պետք է տարբերակել` որ դեպքն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ»,- ասաց վարչապետը: