|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ հարցին, թե ՀՀԿ առաջիկա համագումարում կտրուկ փոփոխություններ կլինե՞ն, ու հին գվարդիան այլևս չի՞ վերընտրվի ՀՀԿ ղեկավար կազմում: Պատգամավորը նշեց, որ գիտի միայն, որ փոփոխություններ կլինեն, բայց թե ի՞նչ փոփոխություններ, դրա մասին ոչինչ չգիտի:
Հարցին, թե ո՞ւր է այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը, ինչո՞ւ չի գործում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ ինքն էլ տեղյակ չէ Հովիկ Աբրահամյանից:
Ի դեպ, նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կդառնա Հանրապետական կուսակցության անդամ: