|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազնավն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ միայն ուրախ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է միանալ Հանրապետական կուսակցությանը: Նա վստահեցրեց, որ Վիգեն Սարգսյանի վրա որևէ ճնշում չի եղել, դա բացառապես Սարգսյանի որոշումն է:
Հարցին, թե Վիգեն Սարգսյանն արդեն համապատասխան դիմումը գրե՞լ է, Շարմազանովը պատասխանեց. «Դեռ երեկ այդպիսի դիմում չի եղել, իսկ այսօր տեղեկացանք, որ նա նման որոշում է կայացրել: Հավանաբար, մոտ օրերս կգրի: Անկեղծ ասած` մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը նման որոշում է կայացրել` անդամակցել ՀՀԿ-ին»:
Պատասխանելով հարցին՝ չի՞ խանգարի այդ որոշումը Վիգեն Սարգսյանին, նա պատասխանեց. «Կապրենք կտեսնենք»:
Շարմազանովը դժվարացավ ասել, թե Կարեն Կարապետյա՞նն ինչ որոշում է կայացրել այդ առնչությամբ: Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին:
«Դա պարոն վարչապետի որոշումն է, բայց սահմանադրական բարեփոխումներից հետո արդեն քաղաքականության մեջ կուսակցական գործիչների դերակատարությունը պետք է բարձրանա: Եվ եթե մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինեն այս կամ այն կուսակցության անդամ: Սա շատ կարևոր է նաև, որ մեր հարգարժան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նման որոշում է կայացրել: Նա պարկեշտ, ազնիվ, իսկ ամենակարևորը՝ հայրենասեր քաղաքական գործիչ է»,- եզրափակեց Շարմազանովը: