|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Գագիկ Ծառուկյանին չարիք չի համարում: Այսօր նա լրագրողներին ասաց, որ պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: «Քանի դեռ Ծառուկյանն անձամբ չի արձագանքել իր՝ քաղաքականություն վերադառնալուն, ես չեմ կարող գնահատականներ տալ, բայց ասեմ, որ Ծառուկյանին համարում եմ պատվախնդիր անձնավորություն»,- ասաց Դալլաքյանը և ընդգծեց, որ պետք է արմատախիլ արվի այն մոտեցումը, որ որևէ կուսակցության ղեկավար, ով եթե անգամ նախագահ է, կարող է իրեն վերապահել այլ կուսակցության ղեկավարի հետ կապված նման որոշումներ կայացնել:
«Ես երբեք չարիք չեմ համարում: Չարիք համարում եմ նրանց, ովքեր Ծառուկյանին նման գնահատական են տալիս»,- ասաց նա: