|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ ասուլիս էր տվել նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Նա ավելի շատ խոսեց Սեյրան Օհանյանի մասին, քան իր կուսակցության անելիքների` ասելով, որ ինքն ու Սեյրան Օհանյանը նույն ձևով են գնահատում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, և որ համագործակցելու են: Սակայն այսօր Սեյրան Օհանյանի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար Դալլաքյանի հետ համագործակցելու մասին:
Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել Վիկտոր Դալլաքյանի հետ: Նա միանգամից նյարդայնացավ, անգամ հարցը չցանկացավ լսել:
«Ինչի՞ եք ինձ զանգել, ես հարցերի չեմ պատասխանում, ես երեկ ասուլիս եմ տվել, բոլոր հարցերին պատասխանել»,- ասաց նա ու միանգամից վայր դրեց լսափողը: