|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Վանաձորի քաղաքապետ ընտրելու ընթացքում միջադեպ տեղի ունեցավ: Հեղինե Բիշարյանը պահանջեց, որ թույլ տան ավագանու անդամներին հեռախոսով մտնել քվեարկության:
Այս միջադեպի հետ կապված` yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:
Ըստ մեր զրուցակցի` կարող է նաև անվստահության խնդիր լինել: «Հնարավոր է նաև, որ ընդդիմադիր ուժերը վստահ չեն, որ իրենց նախընտրած թեկնածուին միավորված ուժերը կտան քվե: Ինձ համար արդեն դա սխալ բան է, որ ընտրված ավագանու անդամին ասեն` հեռախոսով մտի, նկարի, բեր ցույց տուր»,- ասաց պատգամավորը: