|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադարձավ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին` պարզաբանելով` հնարավո՞ր է ընտրությունների երկրորդ փուլ:
«Երկրորդ փուլ, որպես այդպիսին, չկա, նման բան ընտրությունների համար սահմանված չեն: Եթե ընտրություններին մասնակցած սուբյեկտներից մեկը ստանում է ձայների բացարձակ մեծամասնությունը` բոնուսով կամ առանց բոնուսի, ապա տվյալ կուսակցության առաջին համարի թեկնածուն օրենքի ուժով դառնում է քաղաքապետ: Հակառակ պարագայում` տեղի է ունենում ավագանու ընտրություն: Բոլոր կուսակցություններն առաջարկում են իրենց առաջին համարի թեկնածուին, դա արդեն ամրագրվում է տեղական ինքնակառավարման մասին օրենքով: Եթե որևէ մեկը չի ստանում ձայների բավարար քանակ, անցկացվում է երկրորդ փուլ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա հավելեց, որ երկրորդ փուլ ասվածը ընտրական պրոցեսից դուրս գտնվող գործընթաց է, որովհետև ընտրական պրոցեսն ավարտվում է քվեարկության արդյունքները ամփոփելուց և կուսակցություններին համապատասխան մանդատ տալուց հետո: