|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնի է, որ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը: Միևնույն ժամանակ, նա ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Yerkir.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով իր այս որոշումների պատճառներին, հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում` ապագայում, նոր կխոսի իր այս որոշումների պատճառների մասին:
Մեր հարցին` հնարավո՞ր է փոշմանի և պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը ետ վերցնի, նա արձագանքեց. «Իմ գործողությունները պայմանավորված են իրավիճակներով և ոչ թե փոշմանել-չփոշմանելով, էմոցիաներով կամ ցանկություններով»: Այնուհետև ավելացրեց` եթե իրավիճակային փոփոխություն լինի` հնարավոր է, եթե չլինի` բնականաբար` ոչ: