|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Երեկ տեղեկացրել էինք, որ «Տոնուս» ընկերության սեփականատեր, Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանից տուժած քաղաքացիներն արդեն 10 տարի է՝ փորձում են կամ իրենց տված գումարները վերադարձնել, կամ էլ բնակարաններ ստանալ։ Սակայն դեռ որևէ արդյունքի չեն հասնում։
«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել՝ արդյոք ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է իր պատգամավորների գործունեության համար։ «Պատգամավորի քաղաքական գործունեությունը չի կարող չլինել կուսակցության քննարկման առարկա»։ Իսկ ինչո՞ւ Ա. Տոնոյանի գործունեության համար պատասխանատվութուն չեք կրում մարդիկ փողոցում են հայտնվել նրա խաբեությունների պատճառով։
Այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ խոսնակն ասաց. «Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։ Որևէ մեկի տնտեսական գործունեության վերաբերյալ կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: