|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Մաշտոցի պողոտայում օտարերկրացի ուսանողուհու են վրաերթի ենթարկել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ ոտնաթաթի 5-րդ մատի կոտրվածքով բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացուհի, բուհերից մեկի 3-րդ կուրսի ուսանողուհի Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է հոկտեմբերի 6-ին, ժ. 18.15-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտ, երթուղային տաքսու կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ա.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: