|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը անդրադարձավ ոլորտի խնդիրներից մեկին` խաղողի մթերմանը: Մասնավորապես` Աղավնաձոր գյուղի համար նա նշեց, որ պարտքերը հիմնականում վճարվել են, մնացել են մի քանի հոգի, նրանց գումարն էլ կվճարեն մեկ շաբաթ հետո:
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ մթերված խաղողի պարտքը կարողացան վճարել, փոխնախարարը պատասխանեց, թե մթերողները սպիրտ ունեին, վաճառել են ու վճարել պարտքերը:
Փոխնախարարի խոսքով` որպեսզի առաջիկայում խաղողի մթերման շուրջ առաջացած խնդիրները լուծվեն, կառավարությունը մշակում է համակարգային մոտեցում: Կոնկրետ Աղավնաձորի համար կա պայմանավորվածություն մթերողների հետ, որ նրանք մթերեն, պարզապես պետք է նաև գյուղացիների հետ բանակցեն խաղողի գնի շուրջ:
«Այս տարի մթերման խնդիր չի լինի»,- խոստացավ Ռոբերտ Մակարյանը:
Այսօրվա դրությամբ հանրապետությունում մթերվել է 90 տոննա խաղող, ավելցուկ խաղողի մասով բանակցություներ են վարում գործարանների հետ, որ այն նույնպես մթերեն, եթե անգամ պայմանագիր չկա գյուղացիների հետ: