|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի «Ուրարտու»-ն հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17թթ. խաղարկությունում` հյուրընկալելով ռուսական «Ռյազան»-ին: Հանդիպումը կկայանա Երևանի «Դինամո» մարզադահլիճում և կսկսվի 19:00-ին: Նույն մարզադահլիճում «Ուրարտու»-ն կանցկացնի 2-րդ տուրի «Սամարա»-ի հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին և կսկսվի 19:00-ին: Խաղերի մուտքը լինելու է տոմսերով: Տոմսերը վաճառքում կլինեն հոկտեմբերի 5-ից և կարժենան 1500 դրամ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098-077-970 հեռախոսահամարով: