|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի «Ուրարտու»-ն ընկերական հանդիպում կանցկացնի առաջին խմբի թիմի հետ:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հայտարարված դադարի ընթացքում «Ուրարտու»-ն պատրաստվում է ևս մեկ ստուգողական հանդիպում անցկացնել։ Այս անգամ թիմը սեփական հարկի տակ մրցելու է «Սևան»-ի հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 18:00-ին։ Խաղն անցկացվելու է առանց հանդիսականների։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայում կայացել է միայն երկու տուր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Վան»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, կիսում են «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը: