|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վիգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ, ինչը նշանակում է, որ ամբողջովին տիրապետել է նախարարի օրակարգին, դրանով զբաղվել է և բոլոր խնդիրներին տիրապետել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Ըստ նրա` պաշտպանության նորանշանակ նախարարը, քաղաքական իմաստով, կարող է նույնիսկ ավելի լավ պատկերացում ունենալ ոլորտի մասին: «Չմոռանանք, որ մեր բոլոր նախարարները մեծ մասամբ եղել են քաղաքացիական, այլ ոչ թե` ռազմական: Ֆիդայական շարժման մասնակից նախարարներ էլ ենք ունեցել` Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, բայց Վազգեն Մանուկյանը լավագույն նախարարներից մեկն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ խնդիրը դրա մեջ չէ, այլ այն բանի, թե ի՞նչ փոփոխություններ են բերել:
Պողոսյանը նաև նշեց, որ անձը կարևոր չէ այս պարագայում: «Պատկերացնենք` այնտեղ դնեին մի սուպերլավ զինվորականի, որը ոչ մի փոփոխություն չբերեր: Դա՞ է մեր ցանկությունը»,- հարցրեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանի վերանշանակվելուն, Պողոսյանն ընդամենը ասաց. «Դրական չեմ գնահատում և սպասում եմ համակարգային փոփոխությունների»: