|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց բարձրացրեց` դժգոհելով Հանրային հեռուստաընկերության գործելաոճից, որը կառավարության հետ հարցուպատասխանի մասը եթեր հեռարձակելիս միշտ կտրում, մոնտաժում է այն հատվածը, որտեղ ինքն է հարց տալիս կառավարությանը:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտե՞ք, Հանրային հեռուստատեսությունը մեզ չի ենթարկվում, որ ինչ-որ բան անենք: Նույնը իմ մասին կարող եմ ասել` ինձ էլ ցույց չեն տալիս, այնպես որ` հեռուստացույցն ինքն իր գործը կատարում է»: