|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գեղարքունիքի մարզում ամուսինների միջեւ լարվածությունն ու փոխադարձ անբարյացկամ հարաբերությունները հասել են նրան, որ տղամարդը պարտադրել է կնոջը ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել նրա հարազատներից մեկին, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ կայքի տեղեկությունների՝ տղամարդը կնոջը պարտադրել է դադարեցնել մոտ երկու ամսական հղիությունը՝ նրան տալով մի քանի հատ «Սայտոտեկ» տեսակի դեղահաբ եւ պարտադրել որպեսզի նա խմի:
Տեսնելով, որ կինը հրաժարվում է խմել այդ դեղահաբերն ամուսինը նրան սպառնացել է չխմելու դեպքում սպանել հարազատներից մեկին կամ ինքնավնասում կատարել:
Ի վերջո կինն ընդունել է դեղահաբերը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը գտնվում է հետախուզման մեջ: