|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 36-ամյա Սերինե Կոնինյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում:
Մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում, ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նա հայտնել է նաև հանցագործության գործիք դանակի տեղը: Ամուսիններն ունեին 2 անչափահաս տղա երեխա:
Մանրամասները` այստեղ: