|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրում է.
«Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել:
Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում , ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել:
Դեպքով նյութեր են նախապատրաստվում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կրակոցներ են հնչել: Գեղամավանի գյուղապետը նշել էր, որ կրակոցները հնչել են իր տան, բայց չգիտի` կոնկրետ իր տան ուղղությամբ, թե ոչ: