|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ցանկություն է հայտնել մասնակցելու Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը, փոխանցում է BBC-ն: Նա դիմում է գրել` խնդրելով թույլ տալ իրեն այցելել հուղարկավորմանը:
Իսրայելի նախկին նախագահը մահացել է սեպտեմբերի 27-ին` 93 տարեկանում՝ կաթվածից:
Նշենք, որ հուղարկավորությանը մասնակցելու համար Իսրայել կժամանեն մեծ թվով համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ավելի վաղ Իսրայել է ժամանել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
Հուղարկավորությունը սեպտեմբերի 30-ին է: