|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նախարարների, որոնք մանրամասն էին զեկուցում, խնդրեց հակիրճ լինել, միայն ներկայացնել փոփոխությունը և թե ինչ է առաջարկվում: Հատկապես ֆինանսների նախարարի ծավալուն հարցի ժամանակ վարչապետը մի քանի անգամ խնդրեց միայն գլխավոր թեզերը շարադրել: Երբ նախարարը սկսեց զեկուցել բյուջեի մասին, ասաց, որ կփորձի հակիրճ ներկայացնել: Կարեն Կարապետյանը արձագանքեց, որ բյուջեի հետ կապված հարցերը կարևոր են և կարող է հակիրճ չլինել: «Ուրեմն ես կներկայացնեմ մանրամասն»,- ասաց Վարդան Արամյանը: «Չէ, չէ, չէ»,- զղջաց վարչապետը, ով չի սիրում երկար-բարակ զեկույցներ: