|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Վաշինգտոնում Ամերիկայի Հայ Դատի գրասենյակ:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Արամ Ա-ի այցը քաջալերում և նոր թափ է հաղորդում իրենց աշխատանքներին:
Վեհափառ Հայրապետն իր հերթին գնահատել է Միացյալ Նահանգներում Հայ Դատի գրասենյակի տարած աշխատանքները:
Նորին Սրբությունն ուշադրության է արժանացրել Արամ Համբարյանի անխոնջ ջանքերն ու հիշեցրել նրա կարևոր դերը գրասենյակի տարած աշխատանքների համադրման և առավել արդյունքներ գրանցելու հարցում: Որպես այդ ջանքերի գնահատական` Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության «Ասպետ»-ի շքանշանով պարգևատրել է Արամ Համբարյանին: Նորին Սրբությունը շեշտել է, որ այդ շքանշանը պատվում է Հայ Դատի գրասենյակի բոլոր պաշտոնյաներին ու կամավորներին:
Այցի ավարտին Վեհափառ Հայրապետը պատախանել է ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատին, Հայ եկեղեցուն և Ամերիկայի հայ գաղութների ու երիտասարդության դիմագրաված դժվարություններին:




