|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլում ավարտվել է հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի շինարարությունը: Թուրքական Sabah թերթը տեղեկացնում է, որ «Ստամբուլի ճարտարապետի» դամբարանի բացմանը մասնակցելու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն:
Ըստ Ermenihaber-ի` Կարապետ Պալյանի դամբարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 2 տարի առաջ, երբ Ստամբուլում շինարարության ժամանակ գտնվել էր նրա տապանաքարը: Արտասահմանում բնակվող Հակոբ և Հրաչ Քրմզյան եղբայրները հոգացել են Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը դամբարանի կառուցման ծախսերը:
Դամբարանի բացումը, որտեղ թաղված են նաև ճարտարապետներ Գրիգոր Ամիրա Պալյանը, Սարգիս Պալյանը և Պալյան ընտանիքի այլ հայտնի անունները, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըի, Կ.Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի մասնակցությամբ:
Նշենք, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչեի պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը: