|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Սեպտեմբերի 28-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի եւ դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։
Այնուհետեւ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնի հետ։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային եւ դրա հետեւանքներին։
Նույն օրը Կարեն Միրզոյանը մասնակցել է Բելգիայում Հայաստանի դեսպանության կողմից Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բելգիա ավարտվել է։