|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ քննադատելով կառավարության գործելաոճը:
Նրա խոսքով՝ թեև առաջարկվող փոփոխությունը տեխնիկական է` կապված ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացման հետ, սակայն այդ տեխնիկական փոփոխությունը բացահայտում է մի երևույթ: «Երեկ խորհրդարանը վավերացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին հարցը: Հերթական անգամ այս կառավարությունը ձևվեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք ակնհայտորեն պետք է դառնային կոմիտե, մնացին որպես նախարարություն, որովհետև տվյալ նախարարը տեր ուներ: Անտերները վերաձևվեցին կոմիտեների: Հերթական անգամ կար ու ձև արվեց կառավարության որոշ մարդկանց վրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ օպտիմալ կառավարումն ու պրոֆեսիոնալիզմը մղվում են հետին պլան: Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ «տերով նախարարները մնացին կառավարությունում, անտերներին փուռը տվեցին», և բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունենում: