|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցում էր նախագծերի փաթեթի մասին, որը նպատակ ունի կանոնակարգել բարձրաստիճան անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրումը ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջացող իրավահարաբերությունները: Նախարարը նշեց, որ նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, նպատակ ունի կարգավորել հարաբերություններ, որոնք վաղուց Հայաստանում նյութական իմաստով կարգավորված էին, բայց հետևանքային առումով՝ ոչ:
«Վրա հասնող պատասխանատվությունն առաջ սահմանված էր կարգապահական, վարչական կամ քրեական: Մենք առաջարկում ենք` բարձրաստիճան անձանց և նրանց փոխկապակցված անձանց կողմից պատշաճ ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում դա առաջացնում է նախազգուշացում, որից հետո 30 օրվա ընթացքում եթե այն չի ներկայացվում, ապա նախատեսված է վարչական տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով: Եթե խախտվում է հայտարարագիր ներկայացնելու կարգը, ապա նախատեսված է նախ նախազգուշացում, հետո` վարչական տուգանք: Հայտարարագիրն անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական ներկայացնելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով»,- ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը: