|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի N 781-Ն հրամանով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» 2006 թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված կարգում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, փոփոխությունը վերաբերում է ասպիրանտուրայի օտար լեզվի (անգլերեն) ընդունելության քննությանը: Նշված կարգով սահմանվել է, որ ասպիրանտուրայի դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է անգլերեն լեզվի քննություն` «TOEFL» /iBT/ ստորին անցումային միավորին համապատասխան:
Նախորդ տարիների` միչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը «TOEFL» ծրագրի /iTP/ տարբերակով հանձնած վավեր վկայագրերը ուժի մեջ են 2012-2013 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ: