|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: Քվեարկության դրվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ ինքը երեկ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել և ցանկանում է իմանալ` ընդունվե՞լ են դրանք, թե՞ ոչ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ առաջարկների մասին կտեղեկացվի երկրորդ ընթերցման ժամանակ:
Քվեարկության արդյունքներով՝ 77 կողմ, 2 դեմ և 9 ձեռնպահ ձայներով, որոշումն ընդունվեց: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը: