|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ 3 շաբաթ բաց կթողնի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով: 2-րդ խաղակեսի սկզբնամասում արգենտինացին փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնա»-ի մամուլի քարտուղարությունը, ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք է ստացել: Հարձակվողի վերականգնման համար 3 շաբաթ անհրաժեշտ կինի:
Այսպիսով` Մեսսին բաց կթողնի Լա լիգայի` «Սպորտինգ»-ի և «Սելտա»-ի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղերը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: