|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ Hraparak.am-ին մանրամասներ հայտնի դարձան Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի՝ Ապարի որդու սպանությունից։ «Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը եղել է Գյումրիում գովազդային վահանակի վրա տեղադրված պաստառը, որի վրա զառեր են պատկերված, և գրված է՝ «հաջողության բանաձևը»։ Սրանով Վ. Գրիգորյանի հակառակորդները փորձել են հեգնել Գրիգորյանին՝ ակնարկելով նրա երիտասարդ տարիները, երբ նա հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։ Պաստառը տեղադրված էր ԲՀԿ-ի շտաբի դիմաց։ Այժմ այն պոկված է։ Այս պաստառը տեսնելով՝ Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը, գնացել է, որ պոկի այն, սակայն մի խումբ մարդիկ մոտեցել ու թույլ չեն տվել։ Տեղի է ունեցել բախում նրանց միջև, որի արդյունքում կրակել են Գրիգորյանի որդու վրա։ Նա, հիվանդանոց չհասած, մահացել է։ Արշակը 26 տարեկան էր։ Նա ընտանիքի փոքր զավակն էր»,- գրում է կայքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում