|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հանրային ռադիոյի աշխատակազմը կրկին քննարկում է իր սիրելի նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյանի պաշտոն ստանալու հարցը։ Այստեղ լիահույս են, որ նոր վարչապետը կգնահատի Ամիրյանին, որին 2015-ի դեկտեմբերին հանեցին տնօրենի պաշտոնից և նշանակեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ Թեպետ նաև արձանագրում են, որ գործող իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը, պարզվեց՝ այնքան էլ չի գնահատում նրան։ Սեպտեմբերի 5-ին Հանրային ռադիոյի 90-ամյակի արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, ոչ ոք չի հիշատակել 18 տարի տնօրեն աշխատած Ամիրյանի վաստակը։ Ամիրյանն անչափ վիրավորվել է այդ վերաբերմունքից։ «Տպավորություն էր, կարծես ռադիոն ստեղծվել է վերջին 6-ամսում՝ Արման Սաղաթելյանի օրոք»,– նշում էին ռադիոյի աշխատողները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։