|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող Արմաղա լեռան ստորոտում տեղի ունեցած երդման արարողությամբ 48 ընկեր համալրեց ՀՅ Դաշնակցության շարքերը, որոնցից 40-ը` ՀՅԴ Մարտունու Տալվորիկ կոմիտեության:
Տեղի ընտրությունը պատահական չէր: Արմաղա լեռան վրա գտնվող Քարանձավ թաքստոցում 1920-30թթ. գումարվել են Դաշնակցության Մարտունու ընդհատակում գործող «Լեռնային կոմիտե» կառույցի ժողովները:
Արմաղանի լանջերին հնչում էր ազգային երգը։ Բոլորին հիացրեցին հատկապես Ծովինար համայքում գործող մանկապատանեկան «Ծովինար» ազգագրական պարերի համույթի կատարումները։ Համույթի կազմավորմանը նպաստել է նաև «Տալվորիկ» կոմիտեն` Ծովինարի «Օձաբերդ» խմբի ընկերների նախաձեռնությամբ։
Լուսանկարները` Մեսրոպ Եսայանի



