|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը այսօր հանրապետության հինգ մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում։
Ժամը 11:00-ի դրությամբ հաղորդվում է 112 խախտման մասին 10 ընտրատեղամասերում։ Ընդհանւոր առմամբ խախտումների ամենամեծ թիվ են կազմում Տեղամասային ընտրական հանձանժողովի գործողությունների կազմակերպման կարգի խախտումը(40.2 %): Երկրորդ տեղում ընտրողների կուտակումներն են (12.5 %)` ավելի քան 15 ընտրողի միաժամանակ գտնվելը տեղամասում: Արձանագրվել են նաեւ քվեարկության գաղտինության խախտում(5.4 %), ընտրատեղամասի սխալ կահավորում (12.5 %), տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով տեղաշարժվողների համար (8.9 %), ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս (6.3 %) եւ այլն:
Այս պահին խախտումների առումով առաջին տեղում է 14/1 ընտրատեղամասը` Ապարանի ավագ դպրոցը` 34 խախտման դեպք: