|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապարանցիները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի։ «Մի բան պատմեմ ու շարժվենք Վանաձոր»,- ասաց Սրբազանը․ «1996 թվականն էր, շաբաթը մեկ դասի էին գալիս, վերադառնում։ Մի օր հիվանդացել էի, չեկա։ Երեկոյան մեր հոգևորականները եկան, 07-ի բեռնախցիկը բացեցին, ինչ ասես կար՝ լավաշ, հաց, կաթ, մածուն, թթվասեր։ Ասացի՝ էս ի՞նչ է, պատասխանեցին՝ ժողովուրդն իմանացավ վատառողջ ես, լրիվ ուղարկեց։ Էդ ժամանակ էլ սնունդ գրեթե չկար։ Պետք է ծնկած ծառայել այս ժողովրդին»,- նշեց նա։
Բագրատ Սրբազանը 2002-2003թթ․ եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիներն ավտոերթով գնում են դեպի Վանաձոր, որտեղ ժամը 16:00-ին տեղի կունենա հանրահավաք:
Մանրամասն՝ տեսանյութում․