|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում քննարկումներն ընթացել են ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաև համայնքների խոշորացման ծրագրերի ընթացքի և Դիլիջան, Տաթև, Թումանյան համայնքների ներդրումային ծրագրերի շուրջ:
Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, քննարկվել են խորհրդի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր: