|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Տեղեկացրել էինք, որ ձևավորվել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը:
Խորհրդի կազմում, ի թիվս այլոց, ընդգրկվելու հայտ է ուղարկել նաև երգչուհի Նունե Եսայանը: Yerkir.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ նման փորձ, առհասարակ, ընդունված է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում` երբ հայտնի անձն այս կամ այն ոլորտի ծրագրերին է մասնակցում: Այս պահին էլ առողջապահության նախարարության սքրինինգային ծրագրերին մասնակցում է Արթուր Իսպիրյանը:
Նախարարությունից նշեցին նաև, որ իրենց մասնակցությամբ հայտնի դեմքերը ցանկանում են ներդրում ունենալ և նպաստել ծրագրերի` ավելի հանրայնացմանը: