|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին այսօր միասին խորհրդարան եկան գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարների պաշտոնակատարներ Սերգո Կարապետյանը և Նարեկ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսութան նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ կոռեկտ չի համարում իր պաշտոնանկության մասին լուրը մեկնաբանելը: Կարապետյանը հորդորեց այդ հարցերն ուղղել նրան, ով նշանակում և ազատում է նախարարներին: Նա նշեց նաև, որ իր պաշտոնանկության մասին լուրերին մամուլից է տեղեկանում և այդ թեմայով որևէ մեկի հետ քննարկում չի անցկացրել:
Ի դեպ, լրագրողներին լսելի դարձավ նախարարների զրույցը, որը վերաբերում էր հենց իրենց պաշտոնանկություններին: «Մենք էլ ենք գնացողների ցուցակում»,- ասաց Սարգսյանը Կարապետյանին: