|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի Բերդիչև քաղաքում երեկ մեկնարկել է բռնցքամարտի` Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ` Ուկրաինա է մեկնել Հայաստանի 8 ներկայացուցիչ:
Երեկ ռինգ դուրս եկած մեր բռնցքամարտիկներից պարտություն են կրել 56 կգ քաշային Վահե Բադալյանը և 64 կգ Կորյուն Աստոյանը: 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստայանը և 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակ են տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
52 կգ Ժիրայր Սարգսյանն ու +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դեռ չեն սկսել պայքարը: