|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, նիստերի դահլիճից դուրս եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և երբ լրագրողները հարցեր հղեցին Վահրամ Բաղդասարյանին, նա համբերատարությամբ սպասում էր, թե երբ լրագրողները կավարտեն իրենց հարցերը: Բայց նրա համբերությունը, ի վերջո, հատեց, և նա լրագրողներին դիմեց. «Ա\'յ մարդ, բաց թողեք էդ մարդուն, ՀՀԿ ֆրակցիան անտեր մնաց»:
Yerkir.am-ը փորձեց մի երկու հարց էլ նրան ուղղել նոր վարչապետի մասին: Սկզբում պատգամավորը խուսափեց որևէ հարցի պատասխանելուց, հետո նշեց, որ շատ դրական կարծիք ունի նոր վարչապետի մասին: «Շատ հոյակապ անձնավորություն ա»,- ասաց նա: Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի վարչապետից, նախընտրեց չասել: