|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կար նոր իրավիճակ, անհրաժեշտ էին նոր մոտեցումներ, և ակնկալելի, սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ նոր կառավարության հետ ևս իրենք կարող են իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսում էին իրականացնել նախկին վարչապետ Աբրահամյանի հետ: «Բնականաբար, փորձելու ենք իրականացնել մեր համաձայնագրով` ստորագրված փաստաթղթից բխող դրույթները: Առաջին քայլերն արդեն իսկ սկսել ենք անել»,- ասաց Վարդանյանը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, նա պատասխանեց, թե պետք չէ ուշադրություն դարձնել ասեկոսեներին, նաև հորդորեց սպասել նոր կառավարության ձևավորմանը:
Ի դեպ, պատասխանալով լրագրողներից մեկի հարցին, թե իրեն գործադիրում տեսնո՞ւմ է, Աղվան Վարդանյանը պատասխեց. «Ոչ, չեմ տեսնում»: