|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկել էին ստեղծել Արցախի հարցերով առանձին հանձնաժողով, հետո առաջարկել էինք հանձնաձողովներից մեկը վերանվանել և ավելացնել Արցախ անունը: Ցավոք, ՔՊ-ն երկու դեպքում էլ ձեռնպահ քվեարկեց: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ եթե անգամ Արցախի Հանրապետություն եզրույթը չի օգտագործվում, սա խոսում է թուլության մասին:
«ՔՊ-ին առաջարկում եմ՝ ևս մեկ անգամ մտածեք այս մասին, ձեռնպահ քվեարկելով՝ հարցը չի լուծվում, եթե դուք ուզում եք ինքնիշխան պետության մեծամասնություն կազմող ուժ լինել, այսպես հարցը չի լուծվում»,- ասաց նա: