|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով ՌԴ կառավարության իր աղբյուրներին:
Նշվում է, որ այդ պաշտոնում Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Նիստը նախանշված է հոկտեմբերի 14-ին` Երեւանում:
Հենց այդ նիստում ՀԱՊԿ նախագահությունը 3 տարի ժամկետով կփոխանցվի Հայաստանին: