|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեզ փոփոխություններ են պետք: Ամենուր են պետք: Կադրային ցանկացած փոփոխություն ողջունում եմ: Փաթեթային փոփոխությունները ավելի եմ ողջունում: Ամբողջականը՝ շատ ավելի: Բայց ինձ համար ավելի կարևոր է մարդկանց կյանքում փոփոխություններ տեսնելը, իրականացվող քաղաքականության փոփոխությունը:
Լավագույն տարբերակն իհարկե իշխանության փոփոխությունն է: Մարդիկ մեկ անգամ պետք է տեսնեն, որ ընտրելով, կամ ավելի ճիշտ չըտրելով, իշխանությունը գնում է մյուսն է գալիս: Իշխանավորը պիտի տեսնի, որ վատ աշխատելու արդյունքում իրեն ձայն չեն տալու ու գնալու է: Ամեն ինչի փոփոխությանը կողմ եմ:
Փոխեք պարոնայք, ամեն ինչ փոխեք, կառավարությունն էլ փոխեք, Ազգային Ժողովն էլ, ինքներդ ձեզ էլ, կամ թողեք, հասարակությունը փոխի: Մեզ փոփոխություններ են պետք: Էս ինչ-որ կա, լավը չէ: Հաստատ բան եմ ասում»: