|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` ժամը 01:30-ի սահմաններում, ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում ստացած Արման Ղանդիլյանը Գավառ քաղաքից էր:
Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Մատաղիսի զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Զինծառայողին ճանաչողները հայտնեցին, որ Արմանն ընտանիքի միակ արու զավակն էր, իրենից մեծ մեկ քույր ունի: Արմանն ընտանիքի հետ բնակվում էր Գավառի Արծվաքար թաղամասում, մեկ տարվա ծառայող էր:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: