Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել: Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում եւ հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս: Նրանք համոզված պնդում էին, որ հարձակումը Հայաստանից է պատվիրված եղել, ու որպես առաջին կասկածյալ նշվում էր Գագիկ Ծառուկյանի անունը, որին Աշոտյանը մականունով էր դիմում հարցազրույցների ժամանակ: Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանը փորձում էր կուսակիցների շրջանում իբրեւ «քաղհալածյալ» ներկայանալ:
Սակայն, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել եւ ցանկացել են նախկին նախարարին թալանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: