|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օգոստոսի 29-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել ժամը 3.35-ին Իջևանի Երևանյան փողոցում 1992 թ. ծնված Գրիգոր Գ.-ի կողմից «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով 1982 թ. ծնված Համլետ Բ.-ին վրաերթի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մասին:
Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նա ոստիկիանության Իջևանի բաժնի կողմից օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: