|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ Էդգար Սնխչյանը հայտարարել է, որ վթարից հետո պատգամավորը և նրա եղբայրը խոստացել էին հոգալ իր բուժման ծախսերը, սակայն հետագայում հրաժարվել են: Մինչդեռ տուժած երիտասարդի հարազատներից մի քանիսը երեկ լրագրողների հետ զրուցում ասել են, թե իրենց համար տարօրինակ է, թե ինչու է Էդգար Սնխչյանը բողոքում: Էդգարն այս առնչությամբ ասաց. «Միայն մի բան կասեմ՝ իմ հարազատներին ձեռնտու չի, որ ես առողջ լինեմ: Ինչ ամոթ, ինչպես բնորոշեմ նրանց հայտարարությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: