|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջում են առաջին դասարան հաճախող երեխայի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ տեղեկանք:
Նման տեղեկանքներ պահանջվում են նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններ (մանկապարտեզ) առաջին անգամ հաճախող երեխաներից:
Տեղեկացնում եմ, որ նշված տեղեկանքը ստանալու համար երեխայի ծնողներից մեկը կամ նրա կողմից լիազորված անձը կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ մաղթում եմ գիտելիքներով լի տարի, անհոգ մանկություն և բոլորիս այն առողջ գիտակցումը, որ երեխաները և երիտասարդ սերունդը մեր երկրի ապագան են»: